«Ես՝ ուսանող եմ» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի մասնակցության պայմանները


Կազմկոմիտե    Պրոֆեսիոնալ ժյուրի    Ժողովրդական ժյուրի


Հովանավորչություն    Ինֆորմացիոն գործընկերներ    Մրցույթի պայմանները


 

Համատեղ ծրագիր․

Հ․ Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Հովհաննես Այվազովսկու անվան
բարեգործության և մեկենասության
աջակցման միաբանություն
Հայաստանի 
երիտասարդական հիմնադրամ

 

Անցկացման վայրը - Հայաստան, ք. Երևան

Մրցույթի անցկացման ժամանակացույցը – 2014թ․ սեպտեմբերի 1 - 2015թ․ հունվարի 25 

Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը - 2015 թվականի հունվարի 25-ը ներառյալ

Արդյունքների ամփոփում – մինչև 2015 թվականի փետրվարի 10
 

Մրցույթի նպատակը.

Լուսանկարի լեզվի միջոցով արտահայտել ուսանողության իրական կյանքը. հետաքրքրությունները, առօրյան, ուսուցման ընթացքը, հանգիստը, վերաբերմունքը արդի մարտահրավերների նկատմամբ, և այն ամենը, ինչը ըստ մրցույթի մասնակիցների արտացոլում է ժամանակակից ուսանողության բնույթը:
 

Մրցույթի անվանակարգերը.

1. Լավագույն լուսանկարը թեմայով (1, 2, 3 տեղեր),

2. Լավագույն ռեպորտաժ (1, 2, 3 տեղեր),

3. Հումոր  (1, 2, 3 տեղեր),

4. Գեղարվեստական արժեք  (1, 2, 3 տեղեր),

5. Լավագույն սև-սպիտակ լուսանկար (1, 2, 3 տեղեր),

6. Վավերագրական լուսանկար (իրական իրադարձությունների փաստ հանդիսացող լուսանկար), (1, 2, 3 տեղեր),

7. Ժողովրդի համակրանք (1, 2, 3 տեղեր) + RACCORD GROUP ընկերության դիպլոմը (համացանցի քվեարկության տվյալների արդյունքով):
 

Մրցույթի արդյունքները

1․ Բոլոր մասնակիցներին կտրվեն վկայականներ։

2․ Հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ:

3․ Հաղթող լուսանկարները կմասնակցեն Հայաստանի ԲՈՒՀ-երում անցկացվող «Ես ուսանող եմ» լուսանկարչական ցուցահանդեսներին:

4․ Մրցույթի մասնակիցներին իրավունք կտրվի մասնակցելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին (мастер - класс) և նրանց կտրամադրվի վարպետության դասընթացների մասնակցության վկայական:

5․ Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում:

6․ Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի մրցույթի էլեկտրոնային կատալոգը, որտեղ կընդգրկվեն մրցույթի մասնակիցների աշխատանքները:

7․ Մրցույթի հաղթողի հետ հարցազրույցը կհրատարակվի «Էքսպեդիցիա դլինոյու վ ժիզն» ամսագրում - www.lifelongexpedition.com:
 

Մասնակցության պայմանները.

1. Մրցույթի մասնակիցները պետք է «Ես ուսանող եմ - լուսանկարչական մրցույթ» նշումով mail@aivazovskydb.com էլ. հասցեին ուղարկեն հակիրճ ինքնակենսագրական տեղեկանք, կոնտակտային տվյալներ և ուսանողական տոմսի էլեկտրոնային պատճեն,

2. Յուրաքանչյուր մասնակից կարող է mail@aivazovskydb.com էլ. հասցեով ուղարկել 5 տարբեր լուսանկարներ կամ 5 լուսանկարներից բաղկացած մեկ իրադաձության ֆոտոռեպորտաժ. լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում,

3. Լուսանկարի ֆայլերի մեջ պետք է նշվի մասնակցի անուն ազգանունը, լուսանկարի անվանումը և համարը, օրինակ՝ vasya_pupkin_1.jpg 1, 2, 3, 4, 5,

4. Բանագողության մեջ հայտնաբերված մասնակիցները կհեռացվեն մրցույթից և կընդգրկվեն Հ. Կ. Այվազովսկու անվան միաբանության մրցույթների սև ցուցակում,

5. Հաղթող կճանաչվի մասնակցի ներկայացրած հինգ լուսանկարներից միայն մեկը,

6. Լուսանկարները կարող են ուղեկցվել փոքրիկ էսսեներով կամ գրառումներով, որոնք պետք է ուղարկել առանձին word ֆայլով կամ լուսանկարն ուղեկցող էլեկտրոնային փոստի նամակով:
Գրառման վերնագիրը կհանդիսանա որպես լուսանկարի ֆայլի անվանում: Հաղթելու հավանականությունն ավելի մեծ է այն մասնակիցների մոտ, ովքեր լուսանկարներին կից կներկայացնեն փոքրիկ պատմություններ կամ մեկնաբանություններ։

7. Մրցույթային լուսանկարները կարող են կազմակերպիչների կողմից օգտագործվել լուսանկարչական ցուցահանդեսների ժամանակ, մրցույթի գովազդի համար, ինչպես նաև մրցույթին նվիրված ալբոմներ, ժողովածուներ և էլեկտրոնային կատալոգներ հրատարակելիս՝ հոդվածներում և նյութերում։

8. Մրցույթի կայքում լուսանկարը տեղադրելու համար անհրաժեշտ է բնօրինակ լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել նաև տվյալ լուսանկարների փոքրացրած տարբերակը (մինչև 1000×600pix), ֆայլի անունը պետք է ունենա հետևյալ գրառումը. «preview» vasya_pupkin_1_preview.jpg:

9․ Ուցեկցող նամակում անհրաժեշտ է նշել լուսանկարչական ապարատի և օբյեկտիվի մոդելը։ Սմարթֆոնի դեպքում՝ սմարթֆոնի մոդելը։
 

Լուսանկարների ձևաչափը.

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են А4 ֆորմատով տպագրության համար պիտանի հորիզոնական և ուղղահայաց լուսանկարների բնօրինակները այն տեսքով, ինչպես պահպանված են նկարող սարքի մեջ:
 

Մրցույթի կազմակերպիչներն են.

- Հովհաննես Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը

- «Դրագո Բարզինի» մարքեթինգային հաղորդակցման կազմակերպությունը

- «Դելտա Բետա» PR գործակալությունը
 

Գլխավոր գործընկեր․

- Raccord Group

Ծրագրի հեղինակն է «Դրագո Բարզինի» ՍՊԸ-ն:
Բոլոր իրավունքները պատկանում են կազմակերպությանը:
www.dragobarzini.com

 

Մրցույթին չեն կարող մասնակցել.

1. Մրցույթի պահանջներին չհամապատասխանող աշխատանքները,

2. Վիրավորական բառեր, արտահայտություններ և գործողություններ պարունակող աշխատանքները, ինչպես նաև պոռնոգրաֆիկ բնույթի և հավատացյալների զգացմունքները վիրավորող լուսանկարներ:
 

Մրցույթի ժյուրին

Ժյուրիի կազմում ընդգրկված են Այվազովսկու անվան միաբանության անդամները և Կազմկոմիտեի կողմից առաջադրված քաղաքացիները:

Ժյուրիի բոլոր որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

Այվազովսկու միաբանության ղեկավարները և անդամները, հովանավորներն ու բարերարները իրավունք չունեն որևէ կերպ ներազդել մրցույթի պայմանների և ժյուրիի անդամների վրա:
 

Ժյուրին իրավունք ունի.

1. Որոշումներ ընդունել հանդիպումների քանակի և դրանց անցկացման վայրի վերաբերյալ,

2. Սահմանված անվանակարգերում ընտրել մրցույթի հաղթողներին,

3. Որոշել յուրաքանչյուր անվանակարգի հաղթողների թիվը,

4. Լրացուցիչ սահմանել մինչև երեք անվանակարգ և մասնակիցներին հանձնել որևէ մրցանակ և հավաստագիր,

5. Ձայների մեծամասնությամբ ժյուրիի կազմից հեռացնել կողմնապահ անդամին,

6. Մրցույթից հանել այն լուսանկարները, որոնք չեն համապատասխանում մրցույթի պայմաններին,

7. Փոփոխել մրցույթի պայմանները:
 

Ժողովրդական ժյուրի

Ձևավորվում է կազմկոմիտեի կողմից առաջարկված թեկնածուներից:
Ունի պրոֆեսիոնալ ժյուրիին հավասարազոր իրավունքներ:
 

Կազմկոմիտե

1. Ապահովում է մրցույթին ներկայացված լուսանկարների ընդունումը, ընտրությունը և փաստաթղթերի ընդունումը,

2. Մրցույթային աշխատանքները տեղադրում է մրցույթի կայքում,

3. Բանակցում է հովանավորների հետ,

4. Նախապատրաստում է մասնակիցների վկայականները և դիպլոմները,

5. Պատասխանատու է մրցույթին վերաբերող միջոցառումների համար,

6. Կազմակերպում է ժյուրիի և կազմկոմիտի ժողովները: 

 


Գլխավոր գործընկեր՝

 

 

 

 

Ինֆորմացիոն գործընկերներ՝

   

 






Կազմկոմիտե    Պրոֆեսիոնալ ժյուրի    Ժողովրդական ժյուրի


Հովանավորչություն    Ինֆորմացիոն գործընկերներ    Մրցույթի պայմանները



Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՄՐՑՈւՅԹՆԵՐ
• Երիտասարդական հիմնադրամը փոխհատուցեց նաև «Ես ուսանող եմ» լուսանկարների միազգային մրցույթի հաղթողների ուսման վարձը• ՀՊՄՀ ուսանողը «Ես ուսանող եմ» լուսանկարների միազգային մրցույթի հաղթողներից մեկն է• «Ես`ուսանող եմ - 2014» թվով երկրորդ լուսանկարչական մրցույթի հաղթողները• Շնորհակալություն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը• Երևանի համալսարաններում տեղի է ունենում «Ես`ուսանող եմ - 2013» թվով առաջին լուսանկարների միջազգային մրցույթի ցուցահանդեսը• «Ես` ուսանող եմ - 2014» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը• «Ես՝ ուսանող եմ» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի ժողովրդական ժյուրիի կազմը• Հայտարարություն• «Ես՝ ուսանող եմ» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի աջակցության պայմանները
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
• Երիտասարդական հիմնադրամը փոխհատուցեց նաև «Ես ուսանող եմ» լուսանկարների միազգային մրցույթի հաղթողների ուսման վարձը• ՀՊՄՀ ուսանողը «Ես ուսանող եմ» լուսանկարների միազգային մրցույթի հաղթողներից մեկն է• Շնորհակալություն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը• Երևանի համալսարաններում տեղի է ունենում «Ես`ուսանող եմ - 2013» թվով առաջին լուսանկարների միջազգային մրցույթի ցուցահանդեսը• «Ես` ուսանող եմ - 2014» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը• «Ես՝ ուսանող եմ» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի ժողովրդական ժյուրիի կազմը• «Ես՝ ուսանող եմ» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի աջակցության պայմանները• «Ես ուսանող եմ» թվով երկրորդ լուսանկարների միջազգային մրցույթի ինֆորմացիոն գործընկերները• Общество содействия меценатству и благотворительности им. И.К. Айвазовского приглашает Вас посетить фотовыставку победителей фотоконкурса «Я - СТУДЕНТ! 2013»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Экономические новости Армении
  • Союз Промышленников и Предпринимателей (Работодателей) Армении
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
DELTA BETA NETWORK®
ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Delta Beta - PR managment Портал женских новостей