Զինվորի ոտքը հեռացրել են, նրան օգնություն է անհրաժեշտ

Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական: «100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Տարան բուժկետ, բայց ասացին, որ եթե այդպես գրանցեն, իրենց վրա ահագին խոսակցություն կգա: Ես էլ 4 օրվա ծառայող էի: Մտածելով, որ իրենց վրա խոսակցություն չգա' ասացի, մի գրեք, բայց ոտքս նայեք: Նույնիսկ վերքս չնայեցին»,- մեզ պատմում է Մայիս Գեղամյանը: Մայիսի վերքը լավացել է ու նա շարունակել է ծառայությունը: 15 օր անց նրան տեղափոխել են Ֆիզուլի, որտեղ որովայնի ցավեր է ունեցել: Մի քանի օր հետո հետազոտել են Մարտունու զինվորական հոսպիտալում, ու վիրահատել են կույրաղիքը:

«Բժիշկն ասում էր' վեր կաց, քայլի, բայց ծունկս ցավում էր, արդեն այտուցված էր: Ասացի' նայեք ոտքս, բժիշկ: Նա պատասխանեց, որ ռենտգենոլոգը տեղում չէ: Փոխարենը ֆուրացիլինի թրջոցներ դրեցին ծնկիս»,-պատմում էր Մայիսը: Ծնկի շրջանում ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ հետազոտություն նա չի անցել: Նույն վիճակում նրան ուղարկել են տուն' մայրական խնամքի: Մայրը' Գայանեն, նկատելով, որ որդին կաղալով է քայլում, Մայիսին տարել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:

«Բժշկին ասացի' ոտքս ցավում է: Մորս ասաց' ձեր տղային ասեք, որ տենց չի լինի»,- հիշեց Մայիսը' նշելով, որ բժշկին թվացել է, թե ինքը չի ցանկանում ծառայության վերադառնալ ու պատճառ է բերում ոտքի ցավը: Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Մայիսը ստացել է քիմիոթերապիայի մեկ կուրս, ապա կրկնակի ախտորոշում է անցել Կանայան բժշկական կենտրոնում, որտեղ հերքվել է սարկոմայի ախտորոշումը, փոխարենն ասել են, որ նրա մոտ ոսկրի սովորական գերաճ է (օստիոմա): Այս ախտորոշումից հետո Գեղամյանների ընտանիքը հրաժարվել է քիմիոթերապիայի կուրսերից: Սակայն այս տարվա մայիսից տղայի ոտքն էլ ավելի է այտուցվել:
Կատարվել է MRT հետազոտություն ու հաստատվել առաջին ախտորոշումը' օտրեոգեն սարկոմա։ Գեղամյան ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն' արտասահմանում բուժում ստանալու խնդրանքով: Նշենք, որ Մայիս Գեղամյան զինվորը համարվում է ՊՆ-ի երկրորդ կարգի հաշմանդամ, քանի որ հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Սակայն ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրում բուժման կազմակերպման կարգ չունեն: Մերժում ստանալուց հետո ընտանիքը դիմել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)' տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է:
Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում' Գերմանիայում կամ Պետերբուրգում: Չունենալով արտասահմանում բուժումը ստանալու հնարավորություն' Մայիս Գեղամյանը դիմում է մարդկանց, բարերարներին, կազմակերպություններին օգնել իրեն ապրել' շեշտելով, որ հրաշքների հավատում է: Ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ' նախ սովորել ԵՊՀ-ում, լինել լավ մարդ, ընտանիք կազմել: «Կառավարության վրա հույս չեմ էլ դնում, ով նստած է ազգային ժողովում, կարող է ձեռքի մեկ շարժումով այս հարցը լուծել»,-ասաց Մայիսը: 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը' ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն:
Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար.
AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807
SWIFT: ARMJAM22

Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ +37493 81-88-04, հոր՝ Պետրոսի համարն է՝ +37498 65-01-10:

Աղբյուրւ՝ hayeli.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Экономические новости Армении
  • Союз Промышленников и Предпринимателей (Работодателей) Армении
  • Prom Expo LLC
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • НИИ курортологии и физической медицины
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Международная туристическая выставка In Tour Expo-
DELTA BETA NETWORK®
AllAboutNews.org ОБЩЕСТВО СОДЕЙСТВИЯ МЕЦЕНАТСТВУ И БЛАГОТВОРИТЕЛЬНОСТИ им. И.К. АЙВАЗОВСКОГО Центр здоровья - All About Delta Beta - PR managment Портал женских новостей Женский журнал «СИЛА ПРИТЯЖЕНИЯ»