Ռոբերտ Հակոբյանը Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ է: Նա մասնակցել է բիրոֆիլիայի (գարեջրի պարագաների հավաքածու) բազմաթիվ ցուցահանդեսների - Երևան՝ 1996 թ., 2001 թ. (օգոստոս), 2001 թ. (սեպտեմբեր), 2011 թ. (ապրիլ), 2011 թ. (սեպտեմբեր), 2016 թ. (սեպտեմբեր, Գերմանիայի դեսպանատանը) և ֆիլատելիստական ցուցահանդեսների - Օդեսա՝ 2012 թ., Լվով՝ 2015 թ. (հոկտեմբեր), Երևան՝ 2015 թ. (նոյեմբեր), Բրեստ՝ 2016 թ. (հունիս), Ուժգորոդ՝ 2016 թ. (օգոստոս), Երևան՝ 2016 թ. (դեկտեմբեր), Մինսկ՝ 2017 թ. (ապրիլ):
Ռ. Հակոբյանը մասնակցել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Սլովակիայի, Լեհաստանի կոլեկցիոներների հանդիպումներին:
1997 թ. Լվովում կայացած բիրոֆիլների հանդիպման ընթացքում անցկացվեց մրցույթ՝ «Ուժեղ ձեռք» կոչմանն արժանանալու համար: Ռ. Հակոբյանը հաղթեց մրցույթում, ձգված ձեռքում պահելով գարեջրով լի 1լ. բաժակը 6 րոպե:
2001 թ. Նիկոլաևում տեղի ունեցած գարեջրի փառատոնի ժամանակ (հովանաոր "Янтарь" գարեջրի գործարան) հայտարարվեց գարեջրի թեմայով լուսանկարների մրցույթ: Ռ. Հակոբյանի լուսանկարը զբաղեցրեց առաջին տեղը և 2015 թ. Նիկոլաևում ազգային մշակույթների փառատոնին նա մասնակցեց լուսանկարների ցուցահանդեսով:
Որպես «Հայաստան-Ուկրաինա» ընկերության վարչության անդամ, Ռ. Հակոբյանն իր նախաձեռնությամբ, հասարակական հիմունքներով կազմակերպում է լուսանկարչական, բիրոֆիլիայի, իսկ 2009 թ.-ից նաև ֆիլատելիայի ցուցահանդեսներ, որոնք անց են կացվել Երևանում՝ AOKC-ի շենքում, «Մոսկվա» կ/թ-ում, Թեոդոսիայում, Սիմֆերոպոլում, Յալթայում, Սևաստոպոլում, Նիկոլաևում (3 ցուցահանդես), Օդեսայում (5 ցուցահանդես), Լվովում (4 ցուցահանդես), Ստրիյում, Իվանո-Ֆրանկովսկում, Կիևում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ստացողի էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться